Հայաստանի Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել գիտության ֆինանսավորման ոլորտում, ինչի մասին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի քննարկումների ժամանակ՝ ներկայացնելով ՎՊ 2011 թ. հաշվետվությունը:
Մասնավորապես՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաեւ գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միեւնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում՝ կատարվել է 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:





























