News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հնագետները մարդկային մնացորդներ են պեղել, որոնք ենթադրաբար պատկանել են  Ռիչարդ 3-րդ արքային:

Ոսկորները հայտնաբերվել են Լեսթեր քաղաքի ավտոկայանատեղիի տակ, որտեղ նախկինում գտնվել է տղամարդկանց Ֆրանցիսկանյան մենաստանը: Հայտնի է, որ 1485 թվականին Հենրիխ Թյուդորի հետ Բոսվորթի մարտում զոհված Ռիչարդը թաղվել էր այդ մենաստանի գերեզմանոցում, հայտնում է BBC-ն:

Հետագայում մենաստանը քանդվել է: 5 դար անց Լեսթերի համալսարանի հնագետները ուսումնասիրել են քաղաքի ճարտարապետական պատմությունը եւ 1741 թվականի քարտեզների օգնությամբ հայտնաբերել տեղը, որտեղ գտնվել էր Ֆրանցիսկանյան մենաստանը: 2012 թվականի օգոստոսին այդ վայրում պեղումներ էին սկսվել: 

Մոտ ժամանակներս մասնագետները  ոսկորները կենթարկեն գենետիկական  անալիզի: Եթե հաստատվի, որ  ոսկորները  պատկանում են Ռիչարդ 3-րդին, ապա դա կդառնա համաշխարհային սենսացիա:

Ռիչարդ III-ը ծնվել էր 1452 թվականին եւ Անգլիայի թագավոր էր եղել 2 տարի: Պատմության մեջ նա մտել է որպես դաժան բռնապետ, Բրիտանիայի պատմության արյունարբու տիրակալներից մեկը: Սակայն շատ պատմաբաններ դա համարում են այդ արքայի  ոչ ճիշտ պատկերում  Շեքսպիրի հայտնի դրամայում, նշում է The Daily Mail-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ