News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մենք չենք դադարելու արդարության վերականգնմանն ուղղված մեր գործողությունները:  Ծրագրում ենք բողոքի ակցիա կազմակերպել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց», -այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բեռլինում գործող Ցեղասպանության ճանաչման հանձանխմբի ղեկավար Թեսսա Հոֆմաննը, ով նախաձեռնել էր սեպտեմբերի 8-ի ցույցը Բեռլինում Հունգարիայի դեսպանատան դիմաց:

«Ճիշտ է,  այս ամոթալի պատմության համար նախ եւ առաջ մեղավոր է Հունգարիայի կառավարությունը՝ հանձինս նրա վարչապետ Վիկտոր Օրբանի, սակայն մյուս կողմից էլ պատասխանատվություն են կրում ադրբեջանական իշխանությունները»,-նշում է Հոֆմաննը:

Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը նամակ էր ուղղել Գերմանիայի արտգործնախարարին՝ պահանջելով հստակեցնել պաշտոնական Բեռլինի դիրքորոշումը: Պատասխան նամակում նշվում է, որ գերմանական կառավությունը չի կասկածում Հունգարիայի իշխանությունների այն պնդմանը, որ Ադբեջանը   երաշխիքներ է տվել Բուդապեշտին, որ Սաֆարովը շարունակելու է իր պատիժը կրել Բաքվում:

«Այս պատասխանը մեզ չի գոհացնում: Մենք բողոքի ակցիաներ ենք նախատեսում իրականացնել նաեւ Բեռլինում գործող՝ Եվրամիության ներկայացուցչությունների դիմաց: Այս գործում մեզ հետ է Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը»- հավելեց Թ. Հոֆմաննը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ