News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Apple» ընկերությունը սեպտեմբերի  12 –ին Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է  «iPhone 5» սմարթֆոնը: Ընկերության փոխնախագահ Ֆիլ Շիլերի խոսքով` սարքը «ամբողջությամբ պատրաստված է ապակուց եւ ալյումինից»: Այն ավելի բարակ եւ թեթեւ է, քան իր նախորդները: Սարքը 7,6 մմ է եւ կշռում է  112 գրամ:

«iPhone 5»-ում օգտագործվում է «Retina» էկրան` չորս դյույմ անկյունագծով, ինչի հաշվին սմարթֆոնն ավելի «բարձր» է թվում, քան «iPhone 4S»-ը: Ի տարբերություն «iPhone 4S»-ի, նորույթը  կարող է միանալ LTE ցանցին, սակայն ցուցակում ոչ մի ռուսաստանայն օպերատոր չկա:

ԱՄՆ-ում սմարթֆոնի գինը, օպերատորային կոնտակտով, կազմում է 199 դոլար`  16 Գգբ հիշողություն ունեցող մոդելի, 299 դոլար`  32 Գգբ հիշողության մոդելի եւ 399դոլար`  64 Գգբ հիշողության  մոդելի դեպքում: «Apple» հայտարարել է, թե դադարեցնում  է 2009թ. արտադրված «iPhone 3GS»  մոդելի վաճառքը եւ նվազեցնում  «iPhone 4» եւ «iPhone 4S»-ի գները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ