News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 13-ին 200 հազ. դոլար հատկացրեց ՀՀ Գիտությւոնների ակադեմիային:

Այդպիսով՝ ընդհանուր մրցանակային հիմնադրամը հասավ 550 հազ. դոլարի, որից 200 հազ. դոլար ՀՀ կառավարության կողմից, 300 հազ. դոլար՝ «Փյունիկ» հիմնադրամից, 50 հազ. դոլար՝ «Լույս» հիմնադրամից:

Նշենք, որ Վ. Համբարձումյանի ավան միջազգային մրցանակը տրվում է աստղագիտության եւ հարակից գիտությունների ոլորտներում կատարած մեծ նվաճումների համար: Հայաստանի նախագահի սահմանած մրցույթը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

Մրցույթը գիտական շրջանակներում մեծ հեղինակություն եւ կարեւորություն է ձեռք բերել, քանի որ համարվում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկը։

Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` բաղկացած ոչ ավելի քան 3 գիտնականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news