News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալիվորյան եղբայրների գործը տեղից շարժվել է: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ալիվորյանների փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը, որոշում է կայացվել մասնակի փոխհատուցման մասին` 115 հազար ռուբլի, նախնական 1 միլիոն ռուբլու փոխարեն:

Հիշեցնենք, որ խոսքը  2011 թվականի հունիսի 4-5-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի «Նատալի» սրճարանի մոտ տեղի ունեցած կռվի մասին է: Վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը: Քրեական գործ էր հարուցվել  անհայտ անձի նկատմամբ: Հունիսի 8-ին  ձերբակալվել էին Գեւորգ եւ Գարիկ Ալիվորյան եղբայրները: Երիտասարդներին ոստիկանական բաժանմունքում տանջել էին, սպառնացել բռնաբարությամբ, այդպիսով Գեւորգին ստիպել էին  «խոստովանական» ցուցմունք տալ: Հետո Գարիկին բաց էին թողել:  Նախորդ տարվա նոյեմբերից Գեւորգն ազատ էր արձակվել հայ համայնքի հեղինակավոր անձանցից մեկի                                                                 երաշխավորությամբ, դեկտեմբերի 6-ին հաստատվել էր նրա անմեղությունը: 

Գեւորգ Ալիվորյանի ապօրինի ձերբակալության  գործն ընկել է ստուգումների «գլոբալ ծրագրում»: Ստուգման հետեւանքով սահմանվել է, որ նախորդ որոշումն ապօրինի է եղել: 

«Մենք մտադիր ենք բողոքարկել 115 հազար ռուբլի փոխհատուցման մասին որոշումը եւ պահանջում ենք 1 միլիոն: Մենք, ամենայն հավանականությամբ, կդիմենք Եվրոպական դատարան», - նշել է Գաբրիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ