News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում Եվրախորհրդարանի՝ սեպտեմբերի 13-ին ընդունած «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սաֆարովի գործ» 2012/2785(RSP) համարի բանաձեւի տեքստ ամբողջությամբ։

1. [Եվրախորհրդարանը] ընդգծում է օրենքի գերակայության եւ ընդունած պարտավորությունների նկատմամբ հարգանքը։

2. [Եվրախորհրդարանը] քննադատում է Ադրբեջանի նախագահի ԵՄ անդամ երկրում պատիժը կրող դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու որոշումը, գնահատում է այն որպես ժեստ, որն ուղղված է էլ ավելի սրելու երկու երկրների միջեւ առկա լարվածության էսկալացիան, եւ, որը ավելի է սրում անարդարության զգացումը, այդպիսով ավելի մեծացնելով երկու երկրների միջեւ առկա անդունդը։ [Եվրախորհրդարանը] մտահոգված է այն փաստով, որ այդ գործողությունը վտանգում է հանրությունների հաշտեցման բոլոր գործընթացները եւ կարող է վնասել հնարավոր ապագայի խաղաղ հարաբերությունները տարածաշրջանի քաղաքացիների միջեւ։

3. [Եվրախորհրդարանը] նշում է, որ այն դեպքում, երբ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի որոշումը հղում է անում «Դատապարտվածների արտահանձման մասին կոնվենցիային», այն չի համապատասխանում այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը մշակվել էր այն բանի համար, որպեսզի թույլ տա ուրիշ երկրում ազատազրկված դատապարտվածներին մնացած ժամկետն անցկացնել մեկ այլ պետության տարածքում։

4. [Եվրախորհրդարանը] գնահատում է Ադրբեջանի նախագահի Սաֆարովին ներում շնորհելը, որպես դիվանագիտական երաշխիքի խախտում, որն այս դեպքում տրվել էր Հունգարիայի իշխանություններին Ադրբեջանի կողմից՝ «Դատապարտվածների արտահանձման մասին կոնվենցիային» հղումով։

5. [Եվրախորհրդարանը] քննադատում է Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը եւ նրա մայորի աստիճանի կոչումը բարձրացնելու, 8 տարվա աշխատավարձ վճարելու որոշումը, եւ մտահոգված է այն օրինակով, որը ապագա սերունդներին է տրվում, եւ այն ճանաչմամբ, որին նա արժանացել է ադրբեջանական պետությունում։

6. [Եվրախորհրդարանը] կարծում է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տեղ գտած դժգոհությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում որեւէ նշանակալի առաջընթացի բացակայության հետ, չի արդարացնում ոչ վրեժխնդրության գործողությունները, ոչ անիմաստ սադրանքները, որոնք ավելորդ լարվածություն են մտցնում առանց այն էլ լարված եւ փխրուն իրադրությունում։

7. [Եվրախորհրդարանը] իր աջակցությունն է արտահայտում Արտաքին գործողութունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ), ԵՄ Հարավային Կովկասի հատուկ հանձնակատարի ներկայիս ջանքերին, որոնք ուղղված են լարվածության թուլացման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործի առաջընթացի ապահովմանը։

8. [Եվրախորհրդարանը] իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց ապահովելու, միջազգային իրավունքի համաձայն երկարաժամկետ եւ ամուր կարգավորմանն ուղղված նրանց ջանքերի նպատակին։

9. [Եվրախորհրդարանը] պնդում է, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ՝ փոխըմբռնում ստեղծելուն ուղղված միջոցներին աջակցելու միջոցով, որը կմիավորեն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները եւ կտարածեն երկու կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարները։

10. [Եվրախորհրդարանը] հաստատում է իր դիրքորոշումը նրա վերաբերյալ,որ ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ ասոցիատիվ պայմանագիրը, որը ներկայումս մշակման փուլում է, պետք է ներառի օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կետեր եւ հոդվածներ։

11. [Եվրախորհրդարանը] քննադատում է ահաբեկչության ցանկացած տեսակ եւ ահաբեկչության կիրառման սպառնալիքները։

12. [Եվրախորհրդարանը] հանձարարում է իր նախագահին ուղարկել այս բանաձեւը Արտաքին գործողութունների եվրոպական ծառայությանը (ԱԳԵԾ), Եվրոպական Խորհուրդին, Հանձնաժողովներին, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին եւ խորհրդարաններին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների եւ ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնակատարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ