News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

50 մարդ է մահացել սեպտեմբերի 14-ին  Աֆղանստանի Գազնի մարզում  տեղի ունեցած վթարի հետեւանքով:

Ինչպես հաղորդում է նահանգապետի մամուլի քարտուղար Զարավար Զախիդը, Աբ-Բանդ շրջանում ավտոբուսը բախվել է բենզատարին, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Ավտոբուսի ուղեւորները կենդանի այրվել են:

«Տոլո» հեռուստաընկերության տվյալներով, ուղեւորներից 6-ին հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից, նրանց հիվանդանոց են տեղափոխել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ճանապարհային ոստիկանության նախնական տվյալներով , վթարի պատճառ է դարձել արագության գերազանցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ