Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, Երեւան-Մեղրի ճանապարհի 372-րդ կմ-ին «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել բետոնե հենասյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: