News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական Ունտերվյոսեն քաղաքի մերձակայքում մերկ տղամարդ են նկատել: Նա աննպատակ թափառել է ծառերի արանքում` ինքն իրեն անհասկանլի հնչյուններ արտաբերելով:

Նրան նկատած տղամարդը, որպես բարեհամբույր գերմանացի, հետաքրքրվել է, թե արդյոք կարգին է ամեն ինչ նրա մոտ եւ օգնության կարիք չի զգում, ինչին ի պատասխան մերկ մարդը ասել է, որ իրեն ոչինչ պետք  չէ: Գերմանացին, իհարկե, դիմել է ոստիկանություն եւ պատմել է տարօրինակ դեպքի մասին: Անտառում գտնելով մերկ տղամարդուն` ոստիկանները պարզել են, որ եթե մի փոքր էլ ուշանային, ապա տղամարդու կյանքին լուրջ վտանգ կսպառնար: Տղամարդը ծայրահեղ ուժասպառ վիճակում է եղել:

Բժիշկները պարզել են, որ անտառում մոլորված տղամարդը կերել է հալյուցինոգեն  մրգեր, ինչի արդյունքում կորցրել է տարածության կողմնորոշումը, ընկել է երկարատեւ հալյուցինացիայի մեջ եւ  անգամ վերջույթների մասնակի  կաթված է ստացել, հաղորդում է NEWSru.com-ը:

Երբ անհայտ տղամարդը ուշքի է եկել, պարզվել է, որ նա հարեւան Թրաունշթայն գյուղից վանական է: Մի քանի օր առաջ նա որոշել է արշավի մեկնել: Հեծանիվով անտառ է գնացել, այնտեղ վրան է խփել եւ որոշել է մրգեր համտեսել: Երբ սկսել է ազդել  հալյուցինոգեն մրգերը, Աստծո սպասավորը մերկացել է եւ սկսել իր ճամփորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ