News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ադրբեջանցի են սպանել` մեջքին մետաղական նետ խրելով: Մեր օրերի համար այսպիսի տարօրինակ սպանությունը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի արեւելքում գտնվող անտառում:

Ինչպես  հայտնել են «Ինտերֆաքսին»,  սեպտեմբերի 13-ին ժամը մոտ 0:30-ի սահմաններում ավտոբուսի կանգառից 50 մետր հեռավորության վրա` անտառային գոտում հայտնաբերել են Ադրբեջանի 29-ամյա քաղաքացու մարմինը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ տղամարդը, ով  8 տարի շարունակ, առանց գրանցման բնակվել է Մոսկվայում, սպանվել է մոտավորապես սեպտեմբերի 11-ի գիշերը:

Մարդասպանը չի վերցրել բջջային երկու հեռախոսները եւ գումարը, որը այդ պահին եղել է մահացածի մոտ: Սպանության դեպքով  քրեական գործ է հարուցվել: Քրեագետները ուսումնասիրում են 1 մ երկարություն եւ 5 մմ տրամագիծ ունեցող նետը, որը դուրս է բերվել մահացածի մարմնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ