News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ եւ հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարեւորագույն նախաձեռնություններով:

Ձեր հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:

Վստահ եմ, որ բոլոր մակարդակներում ինտենսիվ շփումների շարունակությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված բարձր պայմանավորվածությունների իրականացմանը:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

Ցանկանում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին բարօրություն, քաջառողջություն եւ նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ