News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 14-ին, նորից հետաձգվել է «Փուչիկների» գործով այսօրվա դատական նիստը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հանրային պաշտպան նշանակեց ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին, քանի որ վերջինս ֆինանսական հնարավորություն չունի: Նիստի ընթացքում Սերոբ Բոզոյանը նշել է, որ իր առողջական վիճակը վատ է: Նա նաեւ ընդունել է մեղադրանքն ու արագացված դատաքննության միջնորդություն ներկայացրեց: Հաջորդ դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 30-ին, երբ գործով տուժողները պետք է դիրքրոշում հայտնեն:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ