News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սամարայից Երեւան ուղեւորված երթուղային ավտոբուսը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, ժամը 09:05-ին:

Ինչպես տեղեկացնում է «SAMARA24»-ը, М-6 դաշնային մայրուղում բախվել են ուղեւորատար Neoplan ավտոբուսն ու բեռնատար «ԿԱՄԱԶ» մեքենան: Վթարի պահին ավտոբուսում 21 մարդ է եղել, երկուսը` վարորդ, 19 ուղեւորներ, որոնցից չորսը` երեխա:

Վթարի արդյունքում տուժել է ավտոբուսի վարորդը:

Ներկա պահին ուղեւորները տեղավորվել են Կետչեներիի կայարանամերձ «Քարավան» սրճարանում: Նրանց հետեւից արդեն ավտոբուս է մեկնել Երեւանից: Ժամանման մոտավոր ժամանակը սեպտեմբերի 15-ի ժամը  01:00-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ