News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012թ. սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու եւ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաեւ իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար` դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմաբ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում:

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգեւով:

Հիշեցնենք, որ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել էր փախոստի դեպք:

Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել րէ դիմել փախուստի, ինչը կանխվել էր ՀՀ դատական կարգադրիչների եւ ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ:

Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն:

Տպել
Ամենաշատ