News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության խորհրդի նախագահ Էրատո Կոզակու Մարկուլիսը հանդես է եկել Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ հայտարարությամբ` դատապարտելով հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը:

Էրատո Կոզակու Մարկուլիսի հայտարարությունում նշվում է. «Մենք խորապես ցավում ենք եւ դատապարտում ենք հրեշավոր հանցանք գործած մարդուն ներում շնորհելու ու նրա փառաբանմանն ուղված գործողություններ ձեռնարկելու Ադրբեջանի նախագահի որոշումը, նաեւ անհանգստացած ենք տարածաշրջանի կայունության վրա այդ գործողությունների ազդեցությամբ»:

Կոզակու Մարկուլիսը նաեւ կոչ է արել. «Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը հարգի միջազգային համապատասխան կոնվենցիաների տառը եւ ոգին, ինչպես նաեւ կատարի տրված դիվանագիտական հավաստիացումներն ու խոստումները»:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ. ապրիլին Հունգարիայի դատարանը Ռ. Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն ս/թ. օգոստոսի 31-ին հունգարական իշխանությունները ոճրագործին արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատեցին եւ հերոսին վայել մեծարանքների արժանացրին:

Նույն օրը Երեւանը կասեցրեց Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ