News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հարյուրամյա ճապոնցիների թիվն առաջին անգամ գերազանցել է 50 հազարը: Այդ մասին ասված էՃապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հաղորդագրությունում` Ծերության հարգանքի օրվա նախօրեին, որը ազգային տոն է եւ նշվում է սեպտեմբերի 17-ին:

Նախարարության տվյալներով` 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը Ճապոնիայում հասել է 51 հազար 376-ի, ինչը 3620-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում` նրանց  մոտ 87%-ը կանայք են:

Ճապոնիայի ամենատարեց բնակիչը 115-ամյա Ձիրոուեմոն Յիմուրան է Կիոտոնահանգից: Անցած ապրիլին նա ընդգրկվել էր նաեւ Գինեսի ռեկորդների գրքում` որպես Երկրի ամենածեր բնակիչ: Ճապոնիայի ամենատարեց կինը 114-ամյա Կոտո Օկուբոն է Կանագավա նահանգից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երբ 1963թ-ին առաջին անգամ նման վիճակագրություն անցկացվեց 100-ն անց ճապոնացիների թիվն ընդամենը 153 էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ