News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը սխալ է, եւ օր առաջ պետք է Արցախը միավորել Հայաստանին: Այդ մասին երեկ՝ սեպտեմբերի 15-ին հայտարարել է «Հայազն» միության Կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ՝ Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու գործընթացի վերաբերյալ կազմակերպված ցույցին:

Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց,որ Արցախի միացումը ՀՀ Անկախության հռչակագրի կետերից մեկն է,եւ օր առաջ անհրաժեշտ է այն իրականացնել: Իսկ այն մասին, թե Արցախի միացումը կբերի պատերազմի, Հովհաննիսյանն ասաց. «Օրեր առաջ Ալիեւն ասաց, որ ինքը երբեք չի համակերպվի հայկական երկու պետությունների գոյության հետ: Նպատակահարմար է, որովհետեւ մեր վրայից ծանր բեռ ենք իջեցնում, բայց փոխարենը գցում ենք մեր համերկրացիների` արցախցիների վրա: Դա անընդունելի է եւ անհեռանկարային: Բոլորս էլ գիտենք, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցնել: Ի՞նչ պաշարներով դա պետք է արվի: Ասում են, ունի լայն ինքնավարություն, իսկ ով ասեց, որ մենք ցանկանում ենք խլել այն, հակառակը, այն կօգնի նոր Հայաստանի ստեղծմանը: ՄԵնք չենք ցանկանում խլել, ցանկանում ենք տալ»:

Երիտասարդ միջազգայնագետ Էդգար Էլբակյանն իր խոսքը սկսեց Աստվածաշնչյան մեջբերումով. «Երբ աշակերտները Հիսուսին հարցնում են, թե վերջը ինչ է լինելու, Հիսուսը պատասխանել է` իսկ դուք բացել եք սկիզբը, այնպես որ, հայեր ջան, եկեք բացենք սկիզբը: Այսօր Արցախյան հարցերը շատերի համար դարձել է բեռ: Լուծումը սա է. պետք է վերջնականապես միացվի Հայաստանին, այն մեր անբաժան մասնիկն է: Մենք ավարտին ենք հասցնելու մեր նախորդ սերնդի գործը»:

Ելույթով հանդես եկավ նաեւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո), ով բոլորին հիշեցրեց,թե իրենց սկսած շարժումը ինչ գաղափարի շուրջ է եղել: Նաեւ ասաց, որ սուտ է, թե Արցախում դեմ են միացմանը. «Մենք միշտ Արցախը դիտել ենք, որպես մեր անբաժան մասնիկ, բացի որոշ անձերից, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում Հայաստանից անկախ ապրելու մասին»:

Քարվաճառցի Ալեքսանդր Քանանյանը խոսեց վերաբնակեցման մասին,շեշտեց որ Արցախյան հարցի լուծման լավագույն ուղին անջրպետների ոչնչացումն ու միացման իրագործումն է, իսկ քաղաքագետ Արմեն Աղայանը ներկայացրեց Արցախի անկախության անընդունելի ու կործանարար լինելը, ինչպես նաեւ միացման կարեւորության ու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news