News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների անցկացումը՝ տարածաշրջանում իրավիճակի անվտանգության եւ կայունացման էլեմենտ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Էդուարդ Պոպովը։ «Տարածաշրջանը լիցքավորված է։ Սիրիայում իրավիճակը, Իրանում միջուկային զենքի ստացման հնարավորության մասին հայտարարությունները, Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, այս ամենը լավատեսություն չեն ներշնչում։ Այս համատեքստում ՀԱՊԿ զորավարժությունները իհարկե անվտանգության բարձրացման էլեմենտ են մտցնում եւ կանխում են չափազանց ռազմատենչությունը»,- ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում ընթացող զորավարժություններին մասնակցում է մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից:

Նման զորավարժություններին առաջին անգամ մասնակցում են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ