News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի բնակիչների մեծամասնությունը տեղյակ է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին եւ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրում է աճող լարվածության համար: Այդ մասին վկայում են հունգարական  «Szazadveg» հիմնադրամի կողմից սեպտեմբերի 7-12-ն անցկացված հարցման տվյալները:

Հարցումը ցույց է տվել, որ 94%-ը գիտեին ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման պատմությունը, եւս 74%-ը կարծում են, որ Սաֆարովի գործը կարեւոր է Հունգարիայի համար, հաղորդում է հունգարական ազգային MTI գործակալությունը:

Հարցման մասնակիցների 59%-ը կարծում են, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար, 32%-ն էլ մեղադրում է Հունգարիայի կառավարությանը:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ