News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է թաղման ծառայությունների (դագաղի) գները հանրապետության տարբեր քաղաքներում օգոստոսի դրությամբ: Ըստ այդմ՝ ամենաթանկ դագաղներ պատրաստվում են Կապանում՝ 61 հազ. դրամ, իսկ ամենաէժանը Արտաշատում՝ մոտ 37 հազ. դրամ: Երեւանում դագաղի միջին գինը 55 հազ. դրամ է, Գյումրիում՝ 41 հազ. դրամ, Վանաձորում՝ 43 հազ. դրամ, Թալինում՝ 55 հազ. դրամ, Դիլիջանում՝ 45 հազ. դրամ եւ այլն: Մարզային որոշ քաղաներում դագաղների գների բարձր մակարդակը հավանաբար պայմանավորված է դագաղագործների միջեւ մրցակցության բացակայությամբ:

Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ դագաղի գները հանրապետությունում բարձրացել են միջինը 1.4%-ով:

NEWS.am-ը նաեւ հարցումներ արեց Նար Դոսի փողոցում տեղակայված սգո ծառայություններ մատուցող տաղավարներում՝ պարզելու, թե իրականում ինչ արժեն սգո ծառայությունները:

Դագաղի գները սկսում են 25 հազ. դրամից եւ կարող են հասնել մինչեւ 3000 դոլարի; Դա կախված է օգտագործված նյութից կամ ձեւավորումից: Ամենաէժանը «պլաստիկատից» պատրաստված դագաղներն են, ամենաթանկը՝ փայտյա դագաղները: Կան միջին գների դագաղներ, որոնք մասամբ փայտից են, մասամբ այլ նյութերից:

Նույն սրահներում առաջարկվում են նաեւ այլ սգո ծառայություններ. երաժիշտներ (դուդուկ)՝ 35 հազ. դրամ (երկու օր՝ մեկական ժամ), տան ձեւավորում՝ 15 հազ. դրամ, ավտոմեքենա՝ 10-50 հազ. դրամ եւ այլն:

Ըստ միջին հաշվարկների՝ թաղման համալիր ծառայությունները քաղաքացու վրա կնստի 150-200 հազ. դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ