News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը փաստաթղթերի ընդունման առումով ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից է: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Վլադիմիր Վասիլեւը:

Պատասխանելով ՀԱՊԿ-ի առկա խնդիրների մասին հարցին, ԽՎ ներկայացուցիչը նշել է, որ նման խնդիրներ կան եւ աստիճանաբար լուծվում են: Նա որպես օրինակ  նշել է, որ ՀԱՊԿ-ը վերջերս չկարողացավ աևրձագանքել Ղրղըզստանի ճգնաժամային իրավիճակին` իրավական մեխանիզմի բացակայության պատճառով, թեեւ անհրաժեշտ ուժերն առկա էին:

Խնդիրները միայն ռազմական ոլորտում չեն:  «Հիշեք Ռուսաստանի «թեժ ամառը», երբ հրդեհներն էին մոլեգնում: Նույնիսկ այստեղ էին սահմանը հատելիս խնդիրներ գոյանում», - նշել է Վլասեւը: Նրա խոսքով Երեւանում անցկացվող ՀԱՊԿ-ի երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդի նիստն աննախադեպ է: Կառույցը կնպաստի պետությունների միջւ համագործակցության հիմքերը զարգացնելուն:

Հիշեցնենք,  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար  Նիկոլայ Բորդյուժան եւ Համակարգող խորհրդի անդամները Հայաստան են ժամանել  ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ  «Փոխգործակցություն – 2012» զորավարժանքներին հետեւելու:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ