News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համացանցային ժպիտը սեպտեմբերի 19-ին նշում է հոբելյանը: Ամենատարածված նշանը` «սմայլիկը», 30 տարեկան է:

1982 թ. սեպտեմբերի 19-ին Փիթսբուրգի (ԱՄՆ, Փենսիլվանիա) Կարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունքներ բնութագրող  էլեկտրոնային հաղորդագրություն-պատկերագիր է ուղարկել` կազմված հերթականությամբ դասավորված նշաններից` վերջակետ, գծիկ եւ փակող փակագիծ:

Սկզբնապես  «սմայլիկից» օգտվում էին միայն համալսարանի աշխատակիցները, սակայն այն արագ տարածվեց գիտաուսումնական այլ հաստատություններում: Համացանցից օգտվողների թվի ավելացմանը զուգահեռ պատկերագրերն ավելի ու ավելի մեծ տարածում ստացան:

35 տարվա գիտական գործունեության ընթացքում Ֆալմանը շատ հետազոտություններ է կատարել արհեստական ինտելեկտի եւ միջնորդավորված շփման ասպարեզում, սակայն լայն ճանաչում գիտնականն ստացել է հենց իբրեւ «սմայլիկի» հայտնագործող: «Դա հիասքանչ էր, երբ տասը րոպեում հորինած իմ փոքրիկ հաղորդագրությունից ծագեց ամբողջ աշխարհով տարածված երեւույթ», - մի անգամ խոստովանել է Ֆալմանը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ