News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային շրջաններից գրոհայինների  անարգել ներխուժման հետեւանքով իրավիճակը Սիրիայում գնալով սրվում է: Դրան նպաստում է Թուրքիան,վորի անմիջական նախաձեռնությամբ զենք ու ֆինանսական միջոցներ են տրամադրվում ապստամբներին: Այդ մասին` սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց Հալեպի ու Սիրիայի հյուսիսային շրջանների Սոցիալ –Դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանը:

«Սիրիահայերն ու տեղի  հայկական կուսակցությունները  միշտ էլ համերաշխ են եղել  Բաշար Ասադի ու Սիրայի ժողովրդի հետ: Ներկայումս ռազմական գործողությունները շարունակվում են ու բնական է, որ դրանից տուժում է նաեւ  սիրիահայ բնակչությունը, քանդվում են նրանց տները, կան զոհեր»,- ասաց նա:

Անդրադառնալով երկրից արտագաղթած սիրիահայերին` Մեսրոպյանը տեղեկացրեց ,որ նրանց մի մասը տեղափոխվել է Հայաստան, իսկ 5-6 հազարի մասին տեղեկություններ չկան: Հայաստանում գտնվողները կացարան ու աշխատանք գտնելու հույսով դիմում են Սփյուռքի նախարարությանը եւ ոմանք արդեն ստացել են աշխատանք: Սիրահայերը  իրենց հետագա քայլերի առումով դեռեւս չեն կողմնորոշվել: Ավելի շուտ սպասողական վիճակ է` կախված թե ինչպես կծավալվեն իրադարձությունները Սիրայում:

«Կարգավորվել  է  Հայաստանում գտվող սիրիահայ երեխաների ուսման հարցը: Կառավարության միջնորդությամբ նրանց տրամադրվել է դպրոց, որտեղ ուսուցումը կանցկացվի արաբական ուսումնական ծրագրով: Դպրոցի ծախսերը կհոգա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը»,- ասաց նա:

Հարցին ` ինչպիսին է Սիրիայի հյուսիսային շրջաններում ապրող հայ բնակչության վիճակը, Մեսրոպյանը նշեց , որ ծայր հյուսիսում գտնվող միակ հայկական գյուղի` Քեսաբի շրջակայքում ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում: Վիճակը ավելի վատ է Հոմսի շրջանում, որտեղ տեղի են ունենում ակտիվ ռազմական գործողություններ: Այստեղ հայ բնակչությունը չի մասնակցում հակամարտությանը, քանի որ կառավարական ուժերը պաշտպանում են նրանց: «Պետք չէ Սիրիայում ծավալվող իրադարձություններին տալ կրոնական կամ էթնիկ երանգ: Սիրիայում բոլորն էլ ապրել են համերաշխ, այստեղ եկեղեցին ու մզկիթը կողք կողքի են, իսկ ներկայիս անկայուն իրավիճակը արտաքին միջամտության հետեւանք է»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ