News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ զորավարժություններին առաջին անգամ կիրառվել են հայկական «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր:  «Կռունկը» միջին դասի անօդաչու թռչող սարք է, հագեցած է հետախուզական սարքավորումներով: Հետախուզական գործառույթից բացի, «Կռունկ» անօդաչու թռչող սարքերն ընդգրկված են նաեւ հրետանու կառավարման համակարգում:

«Կռունկ-25»-ը ստեղծվել է ՀՀ ՌԱՀ-ի կողմից եւ սպառազինման մեջ ընդգրկվել 2011թ.: Այն թեթեւ անօդաչու թռչող սարք է`նախատեսված օդային դիտարկման, օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման եւ փոխանցման համար:

Դրա հիմնական մարտավարատեխնիկական բնութագիրը. թեւի բացվածքը` 4,2 մ, երկարությունը` 2,95 մ, բարձրությունը`0,75 մ, թռիչքային առավելագույն քաշը` 50կգ, օգտակար բեռնվածությունը` 10 կգ, թռիչքային նվազագույն արագությունը` 80, կրեյսերայինը`120-130կմ/ժ:  Թռիչքի առավելագույն տեւողությունը, 30 րոպե վթարային պաշարի դեպքում, 3 ժամ է, առավելագույն բարձրությունը՝ 4000 մետր ծովի մակերևույթից: Ներքին այրման շարժիչ`15 լ/վ, ցամաքային հրամանատարական կետից  կառավարման հեռահարությունը` 70-100 կմ (անկախ տեղանքի ռելիեֆից), թռիչքի առավելագույն շառավիղը`300 կմ, հրամանատարական կետին տեսապատկերների փոխանցման հեռավորությունը` մինչեւ 100կմ, ավտոմատ օդաչուավորման եւ տեսապատկերների փոխանցման համակարգերը միացած են GPS համակարգին: Զորավարժություններում կիրառվել են ավիացիայի այլ տեսակներ եւս, մասնավորապես` ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռ, ՄԻ-24 եւ ՄԻ-8: Իրականացվել է գրոհային ավիացիայի ռմբարկում, գործի են դրվել զրահատեխնիկան եւ ռեակտիվ հրետանին, ականանետներ եւ ՀՀՊ միջոցներ:

Հայաստանում սեպտեմբերի 19-ին ավարտված  ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ  «Փոխգործակցություն -2012» զորավարժությունները սկսվել էին սեպտեմբերի 15-ից «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում:

Մանեւրներին մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժային կառույցների շուրջ 2000 մասնակիցներ, կիրառվել է 500 միավոր տեխնիկա, այդ թվում` զրահատեխնիկա. տանկեր եւ ԲՄՊ, 50 միավոր հրետանի, ականանետներ, հաուբցներ, 200 ավտոմեքենա, 1500 միավոր նշանառու զենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ