News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միացյալ թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի պատգամավորների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է ֆրանսահայերի Nouvelle d'Armenie պարբերականը։

Թերթը գրում է, որ Ուելսի հայկական Armenia Solidarity կազմակերպության եւ նրան աջակցող Nor Seount ասոցիացիայի ջանքերով վարչապետ Գորդոն Բրաունի վրա ավելանում է բարոյական ճնշումը։

Շոտլանդացի 59 խորհրդարանականներից 37-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ 13-ը՝ դեմ արտահայտվել։ Հյուսիսային Իռլանդիայի 18 խորհրդարանականներից 11-ը ճանաչել են Ցեղասպանությունը։

Նշենք նաեւ, որ 2006 եւ 2007 թվականների ընթացքում Ուելսի մի շարք խորհրդարանականներ եւս ճանաչել են Ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ