News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում եւ հաջողություն:

Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության եւ բարգավաճման ուղով` միեւնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում:

Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ եւ նշանավորվում են ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների միջեւ բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը` ուղղված մեր երկու երկրների միջեւ առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած եւ վստահելի հարաբերությունների կառուցմանը:

Օգտվում եմ նաեւ այս առիթից` ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարեւորությունն է տալիս դրան:

Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում եւ որ առիթ կունենանք շարունակելու մեր քննարկումները:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ