Արագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մեքենան 30 մետրից գլորվել է հարակից ձորը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Արագածոտնի մարզի թղթակիցը, ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին OPEL մակնիշի ավտոմեքենան Թալիշ գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի մասից  եւ շուրջ 30 մետր գլորվել ձորը:

Վթարի ժամանակ մեքենայում եղել են 5 հոգի, որոնցից 2 տեղում մահացել են, իսկ մյուս երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանները: Մանրամասները քիչ ավելի ուշ, այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել զոհվածի եւ տուժածների ինքնությունը: