News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Թոմ Բերգինի վերլուծությունը, որը հրապարակել է Reuters գործակալությունը.

Նավթային ընկերությունների ղեկավարների եւ դիվանագետների կարծիքով` «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերությունն ստիպված կլինի միլիարդավոր դոլարներ ավելի ծախսել  եւ ավելացնել ներդրումների ծավալը` Ադրբեջանում նավթի արդյունահանման էական անկումը դանդաղեցնելու համար:

Լրացուցիչ ծախերը, որոնք անհրաժեշտ են  Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ)  նավթահանքում նավթարդյունաբերման անկումը կանխելու համար, այնքան մեծ են, որ կարող են անգամ կոմերցիոն առումով ձեռնտու չլինել ընկերության համար: Այսպիսով, մասնավոր ընկոերությունների կողմից ներդրումների շարունակությունն ապահովելու համար, Ադրբեջանի կառավարությունը պետք է լրացուցիչ խթաններ տա, նշել են Reuters-i աղբյուրները:

ԱՉԳ –ի խնդիրները ВР-ի համար շատ անհարմար պահի ի հայտ եկան. ընկերությանը 17 մլրդ դոլարի տուգանք է սպառնում` Մեքսիկական  նեղուցում նավթի ատահոսքի համար: Նշվում է, որ ԱՉԳ-ն էլ չի արդարացրել սպասելիքները: Այն բանից հետո, երբ 2010թ. արդյունահանումը հասավ օրական  823,000 բարելի, արտադրության ծավալն սկսեց նվազել:

Միաժամանակ, երեք փորձագետներ հայտարարել են, որ ապագայում արատադրությունը կնվազի եւ օրական 800,000  բարելի ցուցանիշին հասնելն անհնարին կլինի: Նախագծին մասնակից երկու ընկերությունների ղեկավարներ հայտարարել են, որ հիմնական խնդիրը նավթամբարներում ճնշման անկումն է:

Ստեղծված իրավիճակից առավել հավանակն ելք է համարվում ԱՉԳ հանքավայրում արդյունահանման պայմանագրի երկարաձգումը 2024թ-ից հետո: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այդ ուղղությամբ բանակցություններ արդեն տարվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ