News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Կոմիտասի անվան մանկական զբոսայգում մի խումբ երիտասարդներ ծեծել են նույնասեռականների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվությասն վարչությունից: 

Այսօր` սեպտեմբերի 25-ի գիշերը 01.10-ին ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել եւ ինչ-որ անձ հայտնել է, որ Կոմայգում մի քանի երիտասարդներ իրենց ծեծի են ենթարկում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին մոտեցել են մի խումբ նույնասեռականներ եւ մատնացույց արել  հեռավորության վրա կանգնած երիտասարդներին` նշելով, որ վերջիններս  են իրենց ծեծի ենթարկել: Նշված երիտասարդները, ինչպես նաեւ ահազանգ կատարողը, ոստիկանների կողմից բերման են ենթարկվել բաժին,կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ