News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության վաճառքի գործարքը հայտնի չէ, թե երբ կլինի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: «Հենց մի բան պարզ լինի, բոլորը կիմանան»,- նշեց նա:

Նրա փոխանցմամբ` «Արմավիան» գնելու ցանկություն են հայտնել մի քանի ընկերություններ եւ այժմ բանակցությունների փուլն է: «Արմավիան» գնելու ցանկություն է հայտնել մի իտալական ընկերություն, իսկ մյուսների մասին ինֆորմացիա չի հաղորդվում:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Արմավիա» ընկերությունը սեփականատեր Միկա Բաղդասարովը վաճառում է մի իտալական ընկերության: Առայժմ հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, բայց օրերս նա իտալացիներին բերել է իր գրասենյակ եւ ծանոթացրել աշխատակազմի հետ:

Նրա խորհրդական ժասմեն Վիլյանն ասաց. «Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես նա այդպիսի քաղաքականություն ունի՝ զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն եւ վաճառել»:

Իսկ ավելի վաղ, երբ NEWS.am-ը տեղեկություններ էր ստացել «Արմավիան»` իտալական ընկերության վաճառելու մասին, ինֆորմացիան ավիափոխադրող ընկերությունից ոչ հերքել էին, ոչ հաստատել: Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ մոսկվաբնակ հայ գործարար Հարություն Փամբուկյանը 55 մլն դոլար է առաջարկել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին, սակայն այդ ժամանակ ընկերության վաճառքի մասին լուրերը հերքվել էին

«Արմավիան» վաճառելու պատճառը ֆինանսական խնդիրներն են, պարտքերի կուտակման պատճառով  «Զվարթնոց» օդանավակայանը պարբերաբար չի սպասարկում «Արմավիայի» չվերթները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ