News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը եւ դիրքորոշումների համադրումը:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին մարդասպան Սաֆարովի ազատ արձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն արծարծվեցին նաեւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ