«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի հասկանում, թե Վրաստանում ինչու են հայեր ապրում: The New Times-ի թղթակից Եվգենի Ալբացի հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչու Ֆրասիայից վերադարձավ Վրաստան, Իվանիշվիլին հայտնել է, որ վրացիների մոտ «տուն վերադառնալը գենետիկական է»:
Հետո նշել է. «Մենք` վրացիներս, այնքան տարօրինակ ենք, կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնույթը: Օրինակ, մեզ մոտ հայեր են բնակվում. զարմանում եմ, հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեր մեջ երեւի նման հարց չի ծագում: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, 1 տարի ԱՄՆ-ում, եւ սկսել էի երազիս իմ գյուղը տեսնել, իմ հողը...»:
Հիշեցնենք, Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը:





























