News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ծայրահեղ աջական «Հանուն Գերմանիայի ազգային շարժում» կուսակցությունը որոշել է կազմակերպել «Մահմեդականների անմեղությունը»  Ֆիլմի ցուցադրությունը եւ գումար վաստակել:

Կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Ռոուսը հայտնել է, որ արդեն  պայմանավորվել է ամերիկյան պրոդյուսերների հետ ֆիլմը գերմանական  սուբտիտրերով ինտերնետում տեղադրելու մասին, իսկ դիտելու դիմաց վարձը «հնարավոր նվազագույնը» կլինի: Ֆիլմից ստացված եկամուտը կկիսվի գերմանական կուսակցության եւ ամերիկյան պրոդյուսերների միջեւ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները: Ինչպես նշում է BFM.RU-ն, ազգայնականները «հնգանիշ  եկամուտներ» են ակնկալում:

Գերմանիայի հանրությունը քննադատել է ծայրահեղ աջականների ծրագրերը: Ավելի վաղ «Հանուն Գերմանիայի ազգային շարժումը» փորձել է կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում, սակայն նրանց չի հաջողվել. Նրանք չեն կարողացել գտնել կինոդահլիճ, քանի որ բոլոր սեփականատերերը հրաժարվել են:

Հիշեցնենք, որ  Մուհամեդ մարգարեին բացասական լույսի տակ ներկայացնող ֆիլմը առաջ է բերել բողոքի ակցիաներ մի շարք մահմեդական երկրներում: Ամերիկյան ֆիլմի դեմ ակցիաները անգամ մարդկային զոհերի են հանգեցրել: Բենգազիում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news