News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Հունաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում խորհրդարանում ներկայացված ամենամեծ  խմբակցությունը ՝ ռադիկալ ձախերը, հանրային կոչերով մարդկանց ցույցերի են դուրս բերում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի կմեկնի Հունաստանի մայրաքաղաք Աթենք: Սա Մերկելի առաջին այցն է ֆինանսական ճգնաժամից հետո: Ոչ միայն գերմանական , այլեւ հունական մամուլը ողողված է այս իրադարձությամբ: Հունաստանի ընդդիմադիր ուժերը բազմաթիվ կոչերով են հանդես եկել ընդդեմ Մերկելի այցի, եւ հասարակությանը հորդորում են դուրս գալ փողոցներ եւ իրենց բողքի ձայն արտահայտել:

Հույների զայրույթը ճգնաժամի հետեւանքով պարտադրված ֆինանսական խիստ խնայողություններն են, որի համար մեղադրվում է նախ եւ առաջ Մերկելի կառավարությունը:

Այս կապակցությամբ Հունաստանի ոստիկանությունը հավելյալ ուժեր է ներգրավվել մայրաքաղաքում՝ հնարավոր բախումները կանխելու համար: 7000 ոստիկան կապահովի Մերկելի անվտանգությունը: Հատուկ հսկողության տակ կդրվեն Աթենքում գերմանական դեսպանատունն ու հյուրանոցը, որտեղ ապրելու է  Գերմանիայի կանցլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ