News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


World of Warcraft խաղում մի քանի խոշոր տեղանքներ ամբողջությամբ խափանվել են հաքերների պատճառով: Ինչպես գրում է Eurogamer պորտալը, դա տեղի է ունեցել մի քանի ոչ բարեխիղճ խաղացողների պատճառով, ովքեր խաղի ծրագրային կոդում սխալ են գտել, որը թույլ է տալիս անմիջապես վերացնել բոլոր շրջապատող պերսոնաժներին:

Ինչպես նշում է CVG-ն, հարվածի տակ են հայտնվել 6 տեղանքներ՝ Դրաենոր, Ռագնարոս, Օրգրիմար, Տարրեն ալրաղացը եւ Պուստոշ: Դեռեւս հայտնի չէ պերսոնաժների կոնկրետ թիվը, որոնք ընկել են հաքերների ձեռքով:

Այդ դեպքից որոշ ժամանակ անց Blizzard ստուդիան հայտարարել է, որ սխալը վերացվել է: Նրանք նաեւ խաղացողներին խնդրել են հայտնել իրենց, եթե ինչ-որ բան գիտեն տեղի ունեցածի մասին: Blizzard-ը նաեւ հստակեցրել է, որ ներկայումս սեփական հետաքննությունն է անցկացնում, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ