News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, հնարավոր է, ցնցում կապրի, երբ իմանա,  այս նորությունը: Այս մասին գրում է «HollywoodLife.com»-ը: Ինչպես փոխանցում է «In Touch Weekly» ամսագիրը, նրա նախկին ընկեր Ռեջի Բուշը եւ նրա նոր ընկերուհին` Լիլիթ Ավագյանը, ով անչափ նման է Քիմին, երեխա են սպասում:

Երբ Քիմ Քարդաշյանը եւ նրա ֆուտբոլիստ ընկեր Ռեջի Բուշը բաժանվել են, վերջինս  ծանոթացել է մի կնոջ հետ, ով Քիմի  կրկնօրինակն է: Այժմ, համաձայն ամսագրի, Ռեջին եւ Լիլիթ Ավագյանը երեխա են սպասում: Ամսագրի հայտնի է դարձել, որ զույգը, որը հանդիպում է  արդեն մեկ տարի, այս նորությունը հայտնել են միայն մի քանի ընկերների, քանի որ Լիլիթը դեռեւս հղիության 12-րդ շաբաթականում է գտնվում եւ սպասվում է, որ երեխան կծնվի ապրիլին:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը եւ Ռեջի Բուշը հանդիպել են 2007 թ-ին: Նրանց հարաբերությունները տեւել է երկու տարի, իսկ հետո զույգը դադարացրել է սիրավեպը 2009 թ-ի հուլիսի 27-ին: Երկու ամիս անց նրանք կրկին միացել են , սակայն հետո վերջանականորեն բաժանվել են 2010 թ-ի մարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ