News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի   աջակցությամբ եւ «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երեւանի Նար-Դոսի անվան  թիվ 14 դպրոցում  սիրիահայ երեխաների համար, սիրիական  ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե «Կիլիկյան»  դպրոցում կրթություն կստանան 1-9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի սիրիահայ ընտանիքները Երեւանում իրենց զգան հարմարավետ: «Այսօր արդեն ավելի քան 200 սիրիահայ երեխա կհաճախի նորաբաց այս դպրոցը: Քաղաքապետարանը առաջին իսկ օրից եղել է սիրիահայ ընտանիքների կողքին եւ շարունակելու է իր լիազորությունների շրջանակում օժանդակել այդ ընտանիքներին: Երեւանի ավագանու որոշմամբ մենք լուծեցինք նաեւ նախադպրոցական տարիքի սիրիահայ երեխաների կրթության խնդիրը, որի շրջանակում այսօր 58 երեխա արդեն իսկ անվճար հաճախում է մանկապարտեզ»,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների եւ նրանց ծնողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ