News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարը երեկվա կտրուկ անկումից հետո Հայաստանի ֆինանսական շուկայում մասամբ վերականգնել է դիրքերը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 9-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել, սակայն դոլարի փոխարժեքն ունի աճի միտում: Դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել 406.25 դրամ փոխարժեքով, սակայն չի բավարարվել: Նշենք, որ երեկ բորսայում դոարի միջին փոխարժեքը 405.75 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացվել է մինչեւ 406 դրամ: Վաճառքի առավել տարածված փոխարժեքը 408 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն սակարկվում է հիմնականում 1.295 դոլարի շրջակայքում:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է. 1դոլարն արժե 31.0994 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ