News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է միջազգային կոնսորցիումին՝ բրիտանական BP ընկերության գլխավորությամբ, «Ազերի» եւ «Չիրագ» հանքերից պայմանագրով նախատեսված նավթի արդյունահանման կտրուկ նվազման պատճառով: 

«Կոնսորցիումի կողմից թույլ տրված բազմաթիվ սխալների պատճառով, վերջին տարիներին նավթի արդյունահանումը «Ազերի» եւ «Չիրագ» հանքավայրերից սկսել է նվազել»,-ասել է Ալիեւը, այսօր հանդես գալով երկրի կառավարության նիստում, որը նվիրված է եղել այս տարի Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:Ալիեւն ընդգծել է, որ կոնսորցիումը չի կատարում նավթի արդյունահանման իր իսկ կանխատեսումները: Միաժամանակ նա ընդգծել է, որ նավթի արդյունահանման ծավալների նվազումն սկսել է նկատվել 2008 թվականից, երբ պայմանագրի համաձայն, նավթի արդյունահանման գումարների բաշխումը փոփոխվեց ի օգուտ Ադրբեջանի, 75-25 հարաբերակցությամբ: Ալիեւն իր խոսքը հիմնավորել է թվերով:2009 թվականին, նրա խոսքով, նավթի արդյունահանման կանխատեսումը կազմել է 46,8 մլն տոննա, սակայն արդյունահանվել է 40,3 մլն տոննա, 2010 թվականին կանխատեսվում էր 42,1 մլն տոննա, սակայն փաստացի արդյունահանվել է 40,6 մլն  տոննա, իսկ 2011 թվականին կանխատեսվել է արդյունահանել 40,2 մլն տոննա, բայց արդյունահանվել է 36 մլն տոննա: Այս տարի, Ալիեւի ներկայացմամբ, ենթադրաբար կարդյունահանվի 33 մլն տոննա, այն դեպքում, երբ կանխատեսվում էր արդյունահանել 35,6 տոննա: «Եթե ի մի բերենք բլոր թվերը եւ նավթի գին ընդունենք 100 դոլարը, թեեւ այս տարիներին այն ավելի բարձր է եղել, ապա Ադրբեջանը չի ստացել շուրջ 8,1 մլրդ դոլարի եկամուտ»,ասել է Ալիեւը:Ադրբեջանի նախագահը խոստովանել է, որ օտարերկրյա ընկերությունները խոշոր ներդրումներ են արել «Ազերի» եւ «Չիրագ» հանքավայրերում: «Բայց այդ ներդրումները բարեգործական բնույթ չեն կրել, դա մաքուր բիզնես նախագծեր էին»,-ասել է նա:

Ալիեւի խոսքով, հանքավայրերում ներդնելով 28,7 մլրդ դոլար, կոնսորցիումը BBP-ի գլխավորությամբ այսօր շւրջ 73  մլրդ դոլարի եկամուտ  ստացել:«Կարծում եմ, որ բլոր խոստումները, կանխատեսումները պետք է կատարվեն: Պետք է նշեմ, որ այդ անսպասելի անկումը տեղի է ունեցել բացառապես BP-ի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից կատարած կոպիտ սխալների պատճառով: Մենք երկար տարիներ համագործակցում ենք այդ ընկերության հետ: Մենք մշտապես աջկցել ենք նրա գործունեությանը, դժվար ժամանակներում: Մենք համապատասխան վերաբերմունք ենք ակնկալում»,-ասել է Ալիեւը: Նա ընդգծել է, որ «սխալ կանխատեսումներն անընդունելի են: «Համաշխարհային բիզնեսում նման հարաբերություններն անհնար են»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:Ալիեւը նաեւ հայտնել է, որ նախորդ ամսին BP ընկերությունը պաշտոնապես խոստացել է վերջ դնել բոլոր բացասական երեւույթներին, պրակտիկ միջոցներ ձեռք առնել նավթի արդյունահանումը կայուն մակարդակի վրա պահելու համար, փոխել սխալներ թույլ տված մարդկանց»,-ասել է հարեւան երկրի ղեկավարն ո հավելել. «Բայց անցավ ամիսը, իկ խոստումները չեն կատարված»:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը հանձնարարվել է պշտոնապես բրձրցնել այս հարցը եւ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել: «Պետք է ընդունել եւ կընդունվեն լուրջ միջոցառումներ»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ