News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ-երկրների «Արեւելյան գործընկերության» մակարդակով իրականացված ժողովրդավարական վերափոխումների հարցերին է նվիրված եղել Երեւանում տեղի ունեցած միջազգային համաժողովը` «Շփումը մարդկանց միջեւ. «Արեւելյան գործընկերություն» ծրագրով անդամ երկրների վիզա տրամադրելու հարցում Եվրամիության քաղաքականությունը» կարգախոսով:

Համաժողովը կազմակերպվել էր Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ (Հայաստան), Բատորի հիմնադրամի (Լեհաստան) եւ Չեխայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի, Լեհաստանի, Չեխիայի, Բելառուսի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Համաժողվի ընթացքում քննարկվել են  «Անդամ երկրների կողմից «Արեւելյան համագործակցություն» ժողովրդավար ձեւավորման ծրագրի իրականացման հարցեր: Փորձագետների կարծիքով, ժողովրդավար ռեֆորմների հարցում որոշ հաջողություններ են գրանցել Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, որոնց հետեւում է Հայաստանը, այս հարցում ետ են մնում Բելառուսն եւ Ադրբեջանը:

Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը  նշել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում  նոր փուլ է մեկնարկել, որն ակտիվ համագործակցություն է ենթադրում  ոչ միայն կառավարության մակարդակով, ինչպես դա եղել է նախկինում,  այլ նաեւ քաղաքացիական հանրության մակարդակով:

Համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում է գտնվել ԵՄ-ի եւ երկրների միջեւ վիզային ռեժիմի հեշտացման հարցերը: Միջոցառման մասնակիցների կարծիքով, վիզային ռեժիմի հեշտացումը կամ էլ կարճաժամկետ այցի դեպքում ակբողջական վերացումը կաջակցի կապերի հետագա զարգացմանը, այդ թվում գիտության եւ ուսանողական փոխանակման ոլորտում: Բացի այդ, Եվրոպայի հետ ներկայիս խիստ վիազային ռեժիմը, ընդհանուր առմամաբ, ստորացուցիչ են մասնակից երկրների քաղաքացիների համար, ինչը իր հերթին այս երկրներում լարվածություն եւ հիասթափություն են առաջ բերում Եվրոպայի նկատմամբ:

«Մենք կողմնակից չենք, որպեսզի մարդիկ լքեն Հայաստանը: Միաժամանակ, այն մարդը, ով  մեկնել է Եվրոպա եւ վերադարձել է , կարող  է կրկին այնտեղ վերադառնալ եւ նա որեւէ մեկից փախչելու ու անօրինական բնակվելու կարիք չունի», - հայտնել է Ստեփան Գրիգորյանը: Նա դրական է գնահատել այն քայլերը, որոնք իրականացվել են Հայաստանում «ԱԳ» ծրագրի շրջանակներում, առաջին հերթին Հայաստանի կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի 2013 թ-ի հունվարի 10-ից վերացվում են Եվրոպական միության  եւ Շենգենյան գոտու մեջ մտնող երկրների քաղաքացիների միակողմանի վիզային ռեժիմը:

Նշենք, որ ներկայումս ԵՄ-ի քաղաքացիները կարող են հայկական վիզա ստանալ  Երեւան ժոմանելուն պես` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կամ էլ երկիր մուտք գործող ցանկացած անցակետում: Վիզայի արժեքը կազմում է 3 հազար դրամ (7,5 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ