News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի, ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի, ինչպես նաեւ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: 

ՀԱՊԿ քարտուղարությունում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որին կհաջորդի «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի նիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ