News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել` պարզաբանելով հայկական ինքնաթիռի` Թուրքիայում կատարած վայրէջքի փաստը:

«Հայաստանի Հանրապետությունից Սիրիայի հայկական համայնքին հումանիտար օգնություն է տրամադրվում:Դեռեւս անցած շաբաթ թուրքական ավիացիոն իշխանությունները AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին , որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում եւ իրականացվի բեռի վերազննում:

Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը եւ ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը: Այս պահին օդանավը գտնվում է Էրզրումի օդանավակայնում ՝ ըստ համապատասխան թռիչքուղու եւ անցնում է բեռի վերազննում: Օդանավում են անձնակազմի ութ անդամներ եւ մեկ հոգի՝ բեռի ուղեկցող»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ