News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ ԿԲ-ի ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Փոփոխություններն այնքան շատ են, որ ԿԲ-ն ներկայացրել է օրենքի նոր նախագիծ՝ նույն վերնագրով։ Առաջարկվել է փոփոխություններ կատարել եւս մի քանի տասնյակ այլ օրենքներում՝ սկսած Մաքսային օրենսգրքից, վերջացրած «Գովազդի մասին» օրենքով։ Թե ինչու հանկարծ որոշվեց նախագծերի այսպիսի հսկայական փաթեթով հանդես գալ հիմա, առայժմ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ փողերի լվացման շուրջ ՀՀ-ում միայն 2 աղմկոտ գործ է հարուցվել, 2-ն էլ ՀՀ նախկին արտգործնախարարների դեմ»,- գրում է «Հայկական ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ