News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

2012 թվականի աշնանային զորակոչը կանցկացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ին որոշում ընդունեց աշնանային զորակոչի եւ զորացրման կազմակերպման մասին՝ հիմք ընդունելով հանրապետության նախագահի հրամանագիրը:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչեւ 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, որի հիման վրա շարքային կազմի զորակոչը եւ զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիս եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Զորակոչի ենթակա շարքային կազմի թվաքանակը եւ զորակոչի անցկացման ու կազմակերպման գործընթացը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ