News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երեւան-Ապարան ճանապարհի, «Տառ-Քարերի» պուրակի բարձրադիր մասում տեղի կունենա «Սուրբ Խաչի» եւ «Հույսի  Խորանի» օծման արարողությունը, որը ուղեկցվելու է տոնախմբությամբ եւ գիշերային մոմավառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ հայության համար սիրված վայր դարձած Տառքարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր է խոյանում 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչ-կոթողը եւ Հույսի  խորանը:

«Սուրբ Խաչի» ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհդանշում է քրիստոնեության եւ հայ ժողովրդի պատմական եւ հոգեւոր նշանակալից իրադարձությունները.

Այսպես.

«Սուրբ Խաչ»-ի բարձրությունը` 33 մետր է`  Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը:

«Սուրբ Խաչ»-ը բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Նախատեսվում է ամեն տարի «Սուրբ Խաչ»-ի վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող եւս մեկ խաչ:

«Սուրբ Խաչ»-ի համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: 

«Սուրբ Խաչ»-ը քառաթեւ է եւ յուրաքանչյուր թեւի տակ տեղակայված են 4 մատուռներ`մոմավառության սեղանիկներով, եւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հենց հոկտեմբերի 20-ին նշում է 4 Ավետարանիչների հիշատակի օրը:

«Սուրբ Խաչ»-ի կառուցումը հատուկ գլանաձեւ խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձեւ խողովակները  ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն եւ  տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն:

«Սուրբ Խաչ»-ը ունի նաեւ արտաքին լուսավորություն եւ գեղագիտական լուծումով այնպես է լուսավորությունը տեղադրված, որ գիշերային ժամերին Սուրբ Խաչը պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ, ինչը  Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի մարմնավորումն է:

Բլրի ստորոտում կառուցված է «Հույսի  խորան», որը բացի հոգեւոր խորանից, ունի նաեւ աշխարհիկ միջոցառումների հարթակ, ծիսական միջոցառումներից հետո հանդիսություններ անցկացնելու, աշխարհիկ տոնախմբություններ կատարելու համար, նախատեսված բազմահազար հանդիսականի համար:  «Սուրբ Խաչ»-ը եւ «Հույսի  խորան»-ը տեղակայված են հայ ժողովրդի համար նվիրական Արարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ