News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի պարենային արդյունաբերությունը առաջատար դիրքերում է տարածաշրջանում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` բացելով «ArmProd EXPO 2012» ամենամյա ցուցահանդեսը: Նրա տեղեկացմամբ` ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար մոտ 45 ընկերություններ, այդ թվում` փոքր բիզնեսի ներկայացուցիչներ: «Վերջին տարիներին անչափ կարեւորվել է վերամշակող ճյուղի զարգացումը, վերազինումը եւ հզորացումը` որպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարեւոր բաղադրիչ: Իշխանությունների շարունակական ուշադրության կենտրոնում հայտնված այս զարգացումները բերել են մի բնական հանգրվանի, երբ ակնհայտ է մեր գերազանցությունը հարեւանների նկատմամբ»,- ասաց Ս. Կարապետյանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ շրջեց տաղավարներով:

Նշենք, որ ցուցահանդեսին բավական պատկառելի կազմով ներկայացված են կաթնամթերք, գինի եւ կոնյակ արտադրող ընկերություները, թռչնաբուծարանները: Պասիվ են մսամթերքի արտադրության ոլորտի ընկերությունները` այս ճյուղից ներկայացված է միայն «Բեկոնը»:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-21-ը, կառավարության շենքում (Մելիք Ադամյան 1):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ