News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության Միաբանական Ընդհանուր Ժողովը հոկտեմբերի 19-ին գումարեց իր 11-րդ նիստը: Ժողովին մասնակցել են 29 միաբան հայրեր՝ Երուսաղեմից եւ արտասահմանի հայոց թեմերից:

Ժողովը բացվեց հանգստյան աղոթքով Երուսաղեմի Պատրիարք, Տեր Թորգոմ արք. Մանուկյանի հոգու համար: Ժողովի օրակարգային հարցն էր ըստ Միաբանական Ուխտի 24-րդ կանոնի միանուն քվեով ընտրել Պատրիարքական Տեղապահ:

Գերաշնորհ Տեր Արիս արք. Շիրվանյանը ձայների ճնշող մեծամասնութեամբ, ընտրվել է Պատրիարքական Տեղապահ: Նորընտիր Տեղապահ Սրբազանը պէտք է նախագահի Պատրիարք Հոր հուղարկավորության արարողությանը, իսկ Պատրիարքի մահվան քառասունքին ձեռնարկի Պատրիարքի նոր ընտրություն:”

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ