News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանում կա 240 մարմնավաճառ, անցյալ տարի այդ թիվը կազմել է 217, իսկ 2010թ՝ 257: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա նշեց, որ մարմնավաճառներին կարելի է  բաժանել երեք խմբի՝ փողոցում կանգնող մարմնավաճառներ, որոնք մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում, երկրորդ խմբում այն մարմնավաճառներն են, որոնք գործունեություն են ծավալում բարերում, գիշերային ակումբներում, ինչպես նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից եւ Ռուսաստանից հյուրախաղերով Հայաստան եկող մարմնավաճառները, որոնք քիչ վերահսկելի են, եւ երրորդ խմբում են էլիտար մարմնավաճառներ, որոնք իրենց ծառայությունները առաջարկում են հեռախոսազանգերի միջոցով, նրանք ընդհանրապես դուրս են վերահսկողությունից:  Փողոցային մարմնավաճառության վերաբերյալ Ոստիկանությունում վիճակագրությունը վարվում է 2006թ.-ից եւ, Արա Սրապյանի խոսքով, մարմնավաճառների թիվը ոչ աճում է, ոչ նվազում, նույնն է մնում: Հայաստանում մարմնավաճառների տարիքային վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզանում այդպիսի գործունեություն ծավալողների մեջ անչափահասներ չկան, մարմնավաճառների 20 տոկոսը 18-25 տարիքային խմբի անձինք են, 49 տոկոսը՝ 25-30 տարիքային խմբի, 28 տոկոսը՝ 35-45 տարիքային խմբում, 45 եւ ավելի տարիք ունեցողները կազմում են 3 տոկոս: Ոստիկանությունում հաշվառված մարմնավաճառների մեծ մասը ամուսնալուծված են, ունեն երեխաներ, կան նաեւ ամուսին ունեցող մարմնավաճառ կանայք, որոնց հաճախ ամուսինն է դրդում զբաղվելու մարմնավաճառությամբ եւ գումար աշխատելու:

Արա Սրապյանի խոսքով՝ մարմնավաճառները ռիսկային խումբ են՝ եւ հանցագործություն կատարելու եւ հանցոգործության զոհ դառնալու առումով, քանի որ մարմնավաճառությունը ուղեկցվում է այնպիսի հակաիրավական գործողություններով, ինչպիսիք թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է, նրանք կարող են բռնության ենթարկվել, ծեծվել, բայց չեն դիմում ոստիկանությանը ինչ-ինչ պատճառներով: 2012թ  ոստիկանություն տարված մարմնավաճառներից 160-ը տառապել են տարբեր հիվանդություններով: 

Ոստիկանության աշխատակիցները շրջագայություններ են իրականացնում այն տեղերում, որտեղ սովորաբար կանգնում են մարմնավաճառները՝ Երեւանյան լճի մոտ, Սարյանի արձանի մոտ, Բաղրամյան պողոտայում եւ այլն: Շրջացեր իրականցնելու ընթացքում նրանց բերման են ենթարկում եւ տուգանում քանի որ մարմնավաճառությունը վարչական իրավախախտում է: Եթե նախկինում մարմնավաճառության համար նախատեսված էր 1000 դրամ տուգանք, ապա այժմ այն բարձրացվել է էւ մարմնավաճառին առաջին անգամ նման գործունեություն ծավալելիս հայտնաբերելու դեպքում տուգանում են 20 հազար դրամով, երկրորդ եւ ավելի անգամ՝ անգամ 40 հազար դրամ: Հայաստանում, նրա խոսքով, մարմնավաճառի ծառայության արժեքը սկսվում է 1000-2000 դրամից եւ հասնում 20 հազար դրամ, իսկ էլիտար մարմնավաճռները իրևենց ծառայության համար հածաչ սահմանում են 500-1000 դոլար:  

Ոստիկանությունը, բացի մարմնավաճառնրից հայտնաբերելուց, նրանց հետ նաեւ պրոֆիլակտիկ աշխատանքներ է տանում, րը նախատեսում է, որ տեղամասային տեսուչները ամիսը մեկ անգամ հանդիպեն մարմնավաճառին, տանեն բացատրական աշխատանքներ, փորձեն հետ պահել այդ քայլից, միջնորդեն որեւէ աշխատանքի տեղավորելուն, ինչը, Արա Սրապյանի խոսքով, այդքան էլ արդյունավետ չէ եւ  հարյուր տոկոսանոց արդյունք դժվար է ակնկալել, բայց, իհարկե, եղել են նախադեպեր, երբ ոստիկանության աշխատակիցը իր բացատրական աշխատանքների շնորհիվ հետ է պահել մարմնավաճառին այդպիսի գործունեություն ծավալելուց: «Փորձում են ազդել մարդկանց գիտակցության վրա, պրոֆիլկատիկից բացի ունենք ներգործության այլ լծակներ: Այժմ մենք զզդում են մարմնավաճառության առաջարկի վրա, բայց պետք է օրենսդրորեն մի բան անել եւ ազդել մարմնավաճառության պահանաջարկի վրա»,- նշեց նա:

Իսկ թե ինչպես լուծել մարմնավաճառության խնդիրը, ապա ոտսիկանության աշխատակիցը նշեց, որ աշխարհում կա այն օրինականացնելու տենդենց, սակայն լեգալիզացիան չի կիրառվի Հայաստանում, որովհետեւ մարմնավաճաոռւթյունը ազգային անվտնագության խնդիր է, «նրանք այն կանայք աղջիկներն էին, որոնք պետք է երեխա դաստիրաեկին, ագզ մեծացնեն»:  Կա երկու կարծիք՝ ոմանք կարծում են, որ մարմնավաճառությունը սոցիալական երեւույթ է, ոմանք ՝մարդաբանական, սակայն, իր կարծիքով, այն այդ երկուսի համակեցությունն է՝ կա մարդաբանական հանգամանքը, բայց սոցիալական անապահովությունը նպաստում է դրան: Նա հերքեց տարածված տեղեկությունները, թե ոստիկանները հովանավորում են մարմնավաճառներին, «ոչ մի ոտսիկան երբեք չի հովանավորի որեւէ մարմնավաճառի, նման փաստեր չգիտեմ»:

Անդրադառնալով Կոմայգում կանգնողներին, որոնք հիմնականանում սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ են,  նա նշեց, որ ոչինչ չեն կարող անել, ով ինչպես ցանկանում է եւ ինչ հագուստով ցանկանում  կարող է կանգնել որտեղ ցանկանա: Ըստ Սրապյանի` Հայաստանում տղամարդ մարմնավաճառներ եւս կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ