Լիբիայում ձերբակալվել է Մուսա Իբրահիմը, ով Մուհամեդ Քադաֆիի ժամանակ կառավարության պաշտոնական ներկայացուցիչն էր: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետի գրասենյակը` նշելով, որ Իբրահիմը ձերբակալվելէ մայրաքաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող Թարխունա քաղաքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ «BBC»-ին հայտնում է, որ Լիբիայի ռազմական հրամանատարությունը թերահավատորեն է վերաբերվում այդ տեղկատվությանը` նշելով, որ քանի դեռ չեն տեսել Իբրահիմի լուսանկարը կամ այլ ապացույց, չեն կարող հավատալ նման լուրերին:
Նշվում է, որ Մուսա Իբրահիմը լիբիական նույն ցեղախմբի ներկայացուցիչ է, ինչ Քադաֆին:




























